Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը. Ա. Վանեցյան

Ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը. Ա. Վանեցյան
16.12.2020 | 18:19

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վստահ է՝ մենք արժանապատիվ ազգ ենք և ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը:

Դեկտեմբերի 15-ի երթ-հանրահավաքի ժամանակ նա նշել է՝ որևէ մեկը թող չկասկածի, որ շարունակելու են պայքարն ու դավաճանին հեռացնեն իշխանությունից. «Բոլորս միասին, հանուն մեր հայրենիքի, Հայաստանի և Արցախի՝ «ոչ» ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով աղետալի վիճակի հասցրեցին մեզ: Օր-օրի շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատուշատ արժանապատիվ մարդիկ: Շարժումն իրականում մեկ բանի է միտված է, այն է՝ փրկել մեր հայրենիքը կործանումից»:


Վանեցյանը, դիմելով հավաքվածներին, հարցերց՝ համաձա՞յն են արդյոք, որ Փաշինյանը շարունակի վարչապետ լինել: Լսելով «ոչ» վանկարկումները՝ շարունակեց. «Մենք միասին, շատ արագ, Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազգի դիմաց»:

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ